Հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկվել. Գասպարյանը հանդիպել է Ասուման Էրդողանի հետ

Հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկվել. Գասպարյանը հանդիպել է Ասուման Էրդողանի հետ

Մեքսիկայում ընթացող Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների առաջին գլոբալ համաժողովի շրջանակում ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը մարտի 14-ին հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներ, խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ասուման Էրդողանի եւ պատվիրակության անդամ Մեվլութ Կարակայայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ձեւաչափերում խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները, տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում