Կոտայքի մարզում ГАЗ 2410-ի ու Ford Transit-ի բախման արդյունքում վերջինս գլխիվայր շրջվել է ․ կա 5 վիրավոր

Կոտայքի մարզում  ГАЗ 2410-ի ու Ford Transit-ի բախման արդյունքում վերջինս գլխիվայր շրջվել է ․ կա 5 վիրավոր

Այսօր, օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են ГАЗ 2410 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 3-ը «Աբովյան» բժշկական կենտրոն, 2-ը՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի փրկարարները։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագորղը հայտնում է, որ բախման հետևանքով Ford Transit-ը գլխիվայր շրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, իսկ 24-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում