Գյուղացին մթերքը մշակել է, սակայն այսօր խնդրի առաջ է կանգնել, քանի որ չի կարողանում իրացնել. Ակցիայի մասնակից
Գյուղմթերքի տոնավաճառի աշխատակիցներն այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել, նրանք պահանջում են չփակել Կասյան փողոցում գործող տոնավաճառը:
Ակցիայի մասնկիցների խոսքով՝ գյուղացին մթերքը մշակել է, շատ մեծ ակնկալիքներ է ունեցել, մտածել է, որ ապրանքը կիրացվի, սակայն այսօր խնդրի առաջ է կանգնել:
«Հանդիպում ենք ունեցել էկոնոմիկայի փոխնախարարների հետ, իրենք, ինչպես միշտ, պատրաստակամ են, գյուղացու կողքին են: Կոնկրետ տարածք տրամադրելու հետ կապված քննարկումներ կան, բայց դա խնդրի լուծում չէ, դա մեր ապրանքի փչանալու հաշվին է լինելու»,-այս մասին այսօր ակցիայի ժամանակ ասաց մասնակիցներից մեկն ու նշեց, որ այս պահին ոչ ոք պատրաստ չէ նոր տոնավաճառ ստեղծել:
Ակցիայի մասնակիցներն առաջարկում են իրենց որոշ ժամանակ թույլ տալ Կասյան փողոցում գործունեություն ծավալել, որպեսզի իրենց հաճախորդներին կարողանան տեղեկացնել, թե որոշ ժամանակ հետո որտեղ են շարունակելու աշխատանքը:
Կարծիքներ