Մոսկվայում քրեական գործ է հարուցվել պոլիկլինիկայում պատվաստումների վկայականները կեղծելու համար

Մոսկվայում քրեական գործ է հարուցվել պոլիկլինիկայում պատվաստումների վկայականները կեղծելու համար

Մոսկվայում քրեական գործ է հարուցվել՝ պոլիկլինիկայի աշխատակցի կողմից COVID-19-ի դեմ պատվաստումների վկայականների անօրինական տրամադրման համար։ Այս մասին հաղորդում է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի կայքը:

Վկայագրերի կեղծման փաստը բացահայտվել է Մոսկվայի թիվ 64 պոլիկլինիկայում: Իրավապահ մարմիններն աշխատում են  հանցագործների, փաստերի և պատճառների բացահայտման ուղղությամբ:

Նշվում է, որ Մոսկվայի առողջապահության դեպարտամենտը պարբերաբար ստուգումներ է անցկացնում «փորձնական գնումներ» մեթոդով`պատվաստումների վկայականների տրամադրման գործընթացը վերահսկելու համար: Փաստաթղթի ապօրինի տրամադրման յուրաքանչյուր կասկածի դեպքում ծառայողական քննություն է իրականացվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում