Արգենտինայի նախագահի որդին փոխել է անունը և հրաժարվել սեռից
Արգենտինայի նախագահ Էստանիսլաո Ֆերնանդեսի որդին՝ Ալբերտոն, նույնականացման քարտ է ստացել, որտեղ սեռը նշված չէ։
Այդ մասին է վկայում երիտասարդի Instagram-ի էջում հրապարակված լուսանկարը։
Փոխարենը, համապատասխան վանդակում գրված է «X» տառը, որը վկայում է երկակի կամ անորոշ սեռի մասին: Բացի այդ, քաղաքական գործչի որդին փոխել է անունը՝ դարձնելով Տանի (ԷսՏԱՆԻսլաո): NOTICIAS պորտալը նշել է , որ անցյալ տարվա հուլիսին երիտասարդը հայտարարել էր, որ իրեն համարում է երկսեռ անձ:
Երիտասարդը հանդես է գալիս ԼԳԲՏ հասարակության ակտիվ աջակցությամբ։ Նրա օգտահաշվին հետևում է 438 հազար մարդ։
Կարծիքներ