Բայդենը կմեկնի Հնդկաստան՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ Ջո Բայդենը հաջորդ ամիս մասնակցելու է G20-ի գագաթնաժողովին, գրում է Forbes-ը։
Նրա խոսքով, Բայդենը կմեկնի Հնդկաստան, այցը կտևի սեպտեմբերի 7-ից 10-ը։
Նա նաև հայտնել է, որ Բայդենը Հնդկաստանում գտնվելու ընթացքում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։
Կարծիքներ