Գերմանիայում ռեկորդային քանակով՝ 35 տոննա կոկային է առգրավվել․ արժեքը գնահատվում է 30 միլիարդ եվրո
Գերմանիայի իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել յոթ դաշնային երկրամասերում և առգրավել կոկայինի ապօրինի խմբաքանակ՝ 35 տոննա քաշով։
Այս մասին հայտնել են գերմանական ԶԼՄ-ները։
Սա երկրի պատմության մեջ կոկայինի խոշորագույն անօրինական խմբաքանակի առգրավումն է: Դաշնային 7 նահանգում անցկացված գործողությունների արդյունքում ձերբակալվել է 7 անձ։
Թմրամիջոցի ծավալների, գնահատման արժեքի և ծագման երկրի մասին տվյալներ իշխանությունները կհայտնեն հունիսի 17-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։
DPA գործակալությունը, վկայակոչելով Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի արդարադատության նախարարությունը, նշում է, որ կոկայինը հայտնաբերվել է Համբուրգի նավահանգստում դեռ անցյալ տարի, բայց այդ մասին չի հաղորդվել։ Պատճառները, թե տեղեկատվությունն ինչու չի հրապարակվել, չեն նշվում։
Ըստ որոշ աղբյուրների, թմրանյութը հայտնաբերվել է մրգի արկղերում՝ արքայախնձորների մեջ թաքցված։
Կոկաինի խմբաքանակի արժեքը գնահատվում է 30 միլիարդ եվրո:
Կարծիքներ