Քրեական դատավարության ժամկետներ և գործընթացի արագացում. ներկայացվել է օրենսդրական նոր փաթեթ

Քրեական դատավարության ժամկետներ և գործընթացի արագացում. ներկայացվել է օրենսդրական նոր փաթեթ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

 

Նախագծով առաջարկվում է՝

վնասը հատուցած լինելը դիտարկել որպես պատշաճ վարքագիծ և բացառել այնպիսի մոտեցումը, երբ դատապարտյալի ոչ պատշաճ վարքագծի գնահատումը հիմնվում է բացառապես տուժողին պատճառված վնասը չհատուցելու կամ այլ կերպ չհարթելու հանգամանքի վրա,

այդ դեպքում անձին պայմանական վաղաժամկետ ազատել պատժի կրումից՝ նրա վրա դնելով վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականություն, իսկ այդ պարտականությունից խուսափելու դեպքում վերացնել անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը,

բարեփոխել դատապարտյալների հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների կազմակերպումը, մասնավորապես՝ յուրաքանչյուր դատապարտյալի համար կազմել վերասոցիալականացման անհատական ծրագիր, ընդլայնել վերասոցիալականացման աշխատանքների գնահատման ժամկետը, ինչը հնարավորություն կտա առավել ամբողջական և օբյեկտիվ գնահատել դատապարտյալի վերասոցիալականացման ընթացքը։

Նախագծով առաջարկվում է նաև պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացման գործընթացի գործառույթները քրեակատարողական ծառայությունից փոխացնել քրեակատարողական հիմնարկներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում