Եղանակները տաքանան, ժողովրդին ոտքի ենք հանելու, հեռացնելու ենք իշխանությանը և Արցախն ազատագրելու ենք. Բազեյան

Այս տարի սկսելու են ընդդիմադիր շարժումներ, եղանակները մի քիչ տաքանան, անձրևները կտրվեն, սկսելու են ընդդիմադիր շարժումները: Այս մասին հայտարարել է ԵԿՄ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը:
«Օր առաջ պետք է համախմբել մեր ժողովրդին, առողջ ազգային ուժերին, հայրենակցական միություններին, հասարակական կազմակերպություններին, ընդդիմադիր քաղաքական ուժերին: Մենք դրանով զբաղվում ենք, փետրվարի երկուսին եղել է Համահայկական ազգային միասնության խորհուրդ միավորման, հիմնադիր համաժողովը, մենք այդ միավորումը ստեղծել ենք որպես այլընտրանք գործող ապազգային թուրքամետ իշխանությանը։ Մենք ոտքի ենք հանելու մեր ժողովրդին, ամբողջ Հայաստանով մեկ, մինչ այդ մասնաճյուղեր ենք բացելու բոլոր համայնքներում, Երևանի բոլոր, համայնքներում, խոշոր քաղաքներում և բնակավայրերում, Մեղրիից մինչև Աշոցք, ոտքի ենք հանելու մեր ժողովրդին, կազմակերպելու ենք անհնազանդություն այս ապազգային թուրքամետ իշխանությանը։
Պարտադրելու ենք Նիկոլի ու նրա կառավարության հեռացումը և գործող Ազգային ժողովի լուծարումը։ Կարճ ժամկետի համար ձևավորվելու է ժամանակավոր անցումային կառավարություն, որը կնախապատրաստի արդար օրինական Ազգային ժողովի արտահերթ նոր ընտրությունները։ Բնականաբար հանրությանը կներկայացվի մեր պետության զարգացման բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական ծրագիր։ Այս իշխանության հեռացումը մենք դիտարկում ենք ընդամենը միջոց մեր պետության ու մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծելու համար»,- հայտարարեց Բազեյանը:
Նա նաեւ նշեց, որ իրենց նպատակն է բանակը հզորացումը եւ Արցախի ազատագրումը. «Մենք չենք կարող կազմակերպել Արցախի կորստյան հետ։ Արցախը կորսված չէ, Արցախը ժամանակավոր անցել է Ադրբեջանին, մենք հետ ենք բերելու:
Այս ոստիկանների ուղիղ կեսին ուղարկելու ենք բանակ զինծառայության, որովհետև Նիկոլը Հայաստանը դարձրել է ոստիկանապետություն: Իր գլխավոր հենարանը ոստիկանությունն է այսօրվա, որոշ չափով նաև ԱԱԾ-ն, դատախազությունը, Քննչական կոմիտեն և այլն»,-ասաց Բազեյանը:
Կարծիքներ