ՈւԵՖԱ-ն պատժեց ադրբեջանական ակումբի ներկայացուցիչին

ՈւԵՖԱ-ն պատժեց ադրբեջանական ակումբի ներկայացուցիչին

ՈւԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեն ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նուրլան Իբրահիմովին պատժել է ռասիստական ու այլ խտրականության դրսևորման համար, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Իբրահիմովը  սոցցանցերում գրել էր, որ պետք է սպանել բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին: ՈւԵՖԱ-ն նրան ժամանակավորապես զրկել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

««Ղարաբաղ» ակումբի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովին ժամանակավորապես արգելվում է զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ, քանի դեռ ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն այդ գործով որոշում չի կայացնի կարգապահական կոմիտեի 49-րդ կետով»,- ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈւԵՖԱ-ին՝ պահանջելով «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթներից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում