Սևանա լճում ջրափրկարարները 32-ամյա քաղաքացուն օգնել են ափ դուրս գալ
Հուլիսի 17-ին, ժամը 16։35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում քաղաքացին մոտորանավակով ափից հեռացել է մոտ 300 մետր և չի կարողանում վերադառնալ ափ։
Հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացի Վ․ Պ․-ին (ծնված 1990 թ․) և մոտորանավակը։
Կարծիքներ