Գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Մոսկվայից տեղափոխվել է Բաքու
Գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Մոսկվայից տեղափոխվել է Բաքու: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մարմնամարզության եվրոպական միությանը։
Նախապես որոշված էր մրցաշարն անցկացնել 2023 թվականի մայիսին Մոսկվայում, սակայն այս տարվա փետրվարի 27-ին Մարմնամարզության եվրոպական միությունը չեղյալ հայտարարեց իր հովանու ներքո նախատեսված բոլոր մրցումները` Ուկրաինայում սկսված հատուկ ռազմական գործողության պատճառով։
Բաքվում մրցաշարը նախանշված է անցկացնել 2023թ–ի մայիսի 17-23-ը։
Կարծիքներ