Բուլղարիայում քովիդով հիվանդության դեպքերի կտրուկ աճ են արձանագրել
Բուլղարիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ Է գրանցվել՛ Անցած օրը երկրի սանիտրական ծառայություններն արձանագրել են քովիդով վարակման 3 449 նոր դեպք՝ 2,2 հազարով ավելի, քան մեկ օր առաջ, ըստ որում դրական թեստերի թիվն անալիզների ընդհանուր քանակի 5 տոկոսից ավեալացել Է մինչեւ 9,4 տոկոս:
Երկրում մահացել Է կորոնավիրուսով 162 հիվանդ (նրանց 93 տոկոսը պատվաստված չի եղել), մահացածների ընդհանուր քանակը հասել Է 30 819-ի: Այդ մասին են վկայում դեկտեմբեցրի 30-ին հանրապետության առողջապահության նախարարության միասնական տեղեկատվական պորտալում ներկայացված տվյալները:
Բուլղարիայում ստացիոնարներում բուժման մեջ Է գտնվում 4 071 հիվանդ, այդ թվում 462-ն՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Երկրում մինչեւ 2022 թվականի մարտի վերջը գործում Է արտակարգ համաճարակային ռեժիմ, հիմնարկություններ, խոշոր խանութներ, թատրոներ, թանգարաններ, հասարակական սննդի ձեռնարկություններ եւ այլ հասարակական վայրեր մուտքի համար պահանջվում Է ներկայացնել QR-կոդ, որը հավաստում Է լիակատար պատվաստումը, տարած հիվանդությունը, պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստի բացասական արդյունքը (ուժի մեջ Է 72 ժամ) կամ հակագենային թեստ (48 ժամ):
Առողջապահության նախարարության տվյալներով՝ Բուլղարիայում լիովին պատվաստված Է 12 տարեկանից բարձր բնակչության շուրջ 30 տոկոսը (մոտավորապես 1,9 միլիոն մարդ), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ