Ֆրանսիայում անցած 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 30 հազար դեպք. RT

Ֆրանսիայում անցած 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 30 հազար դեպք. RT

Ֆրանսիայում անցած 1 օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 30 հազար դեպք: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի սանիտարական ծառայության կայքին:

Նշվում է, որ ֆրանսիացի բժիշկները վերջին 24 ժամում հայտնաբերել են Covid-19-ի 30 303 դեպք: 

Երկրում վարակման դեպքերի ընդհանուր թիվը համավարակի բռնկումից ի վեր 3 963 165 է: 1 օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 266 մարդ: Ընդհանուր առմամբ այս ցուցանիշը 89 591 է:

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը հայտնել էր, որ երկրին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ծանր շաբաթներ են սպասվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում