Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 396 մարդ, մահերի թիվն ավելացել է 19- ով
Վրաստանում փետրվարի 20-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 396 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 268 հազար 097 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 469 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 261 հազար 066 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 19 մարդ, ընդհանուր՝ 3425:
Հայաստանում փետրվարի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170234 դեպք, որոնցից 161903-ն` առողջացած, 3159-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4373 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 700797 թեստավորում:
Փետրվարի 19-ին կատարվել է 3509 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք, կա 113 առողջացած և 1 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 799 է:
Կարծիքներ