Ինքնահրկիզման փորձ Երևանում. այրումը մարվել է ոստիկանների կողմից, քաղաքացին` անգիտակից վիճակում հոսպիտալացվել

Ինքնահրկիզման փորձ Երևանում. այրումը մարվել է ոստիկանների կողմից, քաղաքացին` անգիտակից վիճակում հոսպիտալացվել

Նոյեմբերի 6-ին` ժամը 21։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։

ԱԻՆ պաշտոնական կայքւոմ հրապարակված տեղեկատվության համաձայն` դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անձը չպարզված քաղաքացին հրկիզել է իրեն, այրումը մարվել է ոստիկանների կողմից, իսկ քաղաքացին անգիտակից վիճակում հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում