Հարավային Կորեայի նախագահը ներողություն է խնդրել համաքաղաքացիներից Սեուլի կենտրոնում տեղի ունեցած հրմշտոցի համար
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլը ներողություն է խնդրել համաքաղաքացիներից Սեուլի կենտրոնում տեղի ունեցած հրմշտոցի համար, որի հետևանքով զոհվել է առնվազն 156 մարդ, և խոստացել է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
«Ես չեմ համարձակվում ինձ համեմատել իրենց երեխաներին կորցրած ծնողների հետ, բայց որպես նախագահ, ով պետք է պաշտպանի քաղաքացիների կյանքը և ապահովի նրանց անվտանգությունը, ցավում եմ, ներողություն եմ խնդրում զոհվածների ընտանիքներից, ովքեր ապրում են աննկարագրելի ողբերգություն», - ասել է նախագահը վարչապետի և նախարարների հետ հանդիպմանը, երկուշաբթի օրը մեջբերում է Yonhap լրատվական գործակալությունը : Իշխանությունները քննարկել են զանգվածային հավաքների դեպքում անվտանգության ապահովման միջոցները։
Ըստ Yonhap-ի՝ այս ելույթը կարելի է համարել Յուն Սեոկ Յոլի առաջին պաշտոնական ներողությունը երկրին ողբերգության համար, չնայած այն բանին, որ նա նախկինում ներողություն է խնդրել բուդդայական տաճարում և քրիստոնեական եկեղեցում կրոնական արարողությունների ժամանակ։
Կարծիքներ