Մարմնամարզիկները սկսեցին պայքարը ՀՀ առաջնությունում. Դավթյանը բազմամարտի չեմպիոնն է
Օլիմպիական խաղերի չեմպիոններ Հրանտ Շահինյանի և Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցներում մեկնարկեցին Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց և կանանց առաջնությունները:
Սպորտային մարմնամարզության ՀՀ մեծահասակների առաջնության բացմանը ներկա են եղել՝ Օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը և Լևոն Ջուլֆալակյանը, Աշխարհի և Եվրոպաի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի գլխավոր մասնագետ Արա Բաղրամյանը, առաջատար մասնագետ Արշալույս Գասպարյանը, ԿԳՄՍ նախարարության սպորտի և քաղաքականության վարչության բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, գլխավոր մասնագետ, ՀՄՖ փոխնախագահ Շուշանիկ Հարութունյան:
Մրցումային առաջին օրը բազմամարտում հաղթող ճանաչվեց Արթուր Դավթյանը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Հայաստանի միակ մարմնամարզիկը:
Երկրորդ տեղում Գագիկ Խաչիկյանն է, իսկ եռյակը եզրափակում է Արմեն Պետրոսյանը:
Փետրվարի 25-ին կկայանա առանձին վարժությունների եզրափակիչները:
Ի սկզբանե նախատեսված էր, որ Հայաստանի առաջնությունից հետո սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը պետք է մասնակցեր մարտի 10-13 ը Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար, սակայն այն հետաձգվել է դեռևս անորոշ ժամանակով:
Կարծիքներ