Հարավային Օսիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով
Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը վարակվել է կորոնավիրուսով, հիվանդության ընթացքը թեթեւ է, եւ նա իր պարտականությունները կատարում է հեռավար ռեժիմում։
Այս մասին այսօր լրագրողներին հայտնել են հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահ Անատոլի Բիբիլովի մոտ ախտորոշվել է COVID-19։ Վերջին թեստը դրական արդյունք է ունեցել։ Նախագահը հիվանդությունը թեթեւ ձեւով է տանում, շարունակում է իր պարտականությունները կատարել հեռավար»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Կարծիքներ