Երբ կկայանա Սնուփ Դոգի համերգը. նախարար
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ ռեփեր Սնուփ Դոգի համերգը կկայանա հաջորդ տարի։
Հիշեցնենք՝ համերգը պետք է տեղի ունենար այս տարվա սեպտեմբերին, սակայն, ԼՂ-ում տեղի ունեցած դեպքերից հետո, այն հետաձգվեց։
«Այո՛, տեղի ունենալու է հաջորդ տարի, այժմ բանակցվում են ժամկետները։ Այն կազմակերպությունը, որը պետք է կազմակերպի միջոցառումը, բանակցություններից հետո կհայտնի նոր ժամկետների մասին։ Քննարկվում է, որ համերգը կարող է լինել մայիս-հունիսին, բայց վերջնական ժամկետը կհայտնեն իրենք՝ բանակցությունների ավարտից հետո»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Կարծիքներ