Բլինդը կարիերան կշարունակի Ժիրոնայում
Պաշտպան Դեյլի Բլինդը կարիերան կշարունակի «Ժիրոնայում», Armsport.am-ի հաղորդմամբ՝ հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
33-ամյա հոլանդացին պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականը։ Ամռանը ավարտվել է նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ, որի կազմում նա խաղում էր հունվարից։
Բլինդը մյունխենցիների կազմում անցկացրել է 5 հանդիպում, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Նախկինում պաշտպանը հանդես է եկել «Այաքսում», «Գրոնինգենում» և «Մանչեսթեր Յունայթեդում»:
Կարծիքներ