ԵԿՄ-ում անհանգստացած են. իշխանությունը ցանկանում է փակե՞լ այդ կառույցը. Ժամանակ

ԵԿՄ-ում անհանգստացած են. իշխանությունը ցանկանում է փակե՞լ այդ կառույցը. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԿՄ-ում մտահոգություն ունեն, որ իշխանությունը ցանկանում է վերջնականապես փակել այդ կառույցը:

Ըստ կառույցին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ այդ համոզումը գալիս է դեռ տավուշյան իրադարձություններից, երբ ԵԿՄ տարածքային կառույցների ներկայացուցիչները ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին առաջարկել էին մեկնել սահման, սակայն Միքայելյանն ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից նման հրաման չկա:

ԵԿՄ-ականները համոզված են, որ իրենց ծառայություններից հրաժարվելը քաղաքական պատճառներ ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում