SpaceX-ն առաջին զբոսաշրջիկներին է ուղարկել Միջազգային տիեզերակայան

SpaceX-ն առաջին զբոսաշրջիկներին է ուղարկել Միջազգային տիեզերակայան

SpaceX-ի Falcon 9 հրթիռակիրը, տեղափոխելով Crew Dragon տիեզերանավը, արձակվել է Ֆլորիդայից՝  չորս զբոսաշրջիկներից բաղկացած անձնակազմը տեղափոխելու Միջազգային տիեզերակայան: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Այսպիսով, առաջին զբոսաշրջային տիեզերական թռիչքը դեպի ՄՏԿ, ինչը հանդիսանում է Axiom Space-ի նախագիծը, մեկնարկել է Ջոն Քենեդու անվան տիեզերական կենտրոնից Կանավերալ հրվանդանում:

Անձնակազմի անդամներն են տիեզերագնաց Մայքլ Լոպես-Ալեգրիան, որը նախկինում աշխատել է ՆԱՍԱ-ում, ամերիկացի ձեռնարկատեր Լարի Քոննորը, կանադացի ներդրող Մարկ Փեթին և իսրայելցի գործարար Էյտան Սթիբբեն։

Հայտնի է, որ մեկնման, վերադարձի և ՄՏԿ-ում ութ օր մնալու համար ուղևորներից յուրաքանչյուրը վճարել է 55 միլիոն դոլար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում