Ռայիսին նշել է, որ միջազգային հանրությունը չպետք է ընդունի ԱՄՆ-ի պատժամիջոնցերը Իրանի դեմ
Համաշխարհային հանրակցությունը պետք Է դիմադրի ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությանը, որը նպատակամիտված Է նավթի-գազի ճյուղի դեմ: Փետրվարի 22-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովում:
«Համաշխարհային հանրակցությունը չպետք Է ճանաչի միակողմանի հարկադրական գործողությունները նավթի-գազի արդյունաբերության դեմ, ինչպիսիք են ԱՄՆ-ի կոշտ պաժամիջոցները»,- մեջբերում Է նախագահի խոսքը նրա մամուլի ծառայությունը: Նա հավելել Է, որ «այսօրվա աշխարհում պատժամիջոցների կիրառումն իր կամքի եւ գերիշխանության պարտադրման համար անարդյունավետ Է արթնացած եւ անկախ պետությունների նկատմամբ»: «Սակայն այդ ֆինանսական սահմանափակումներն սպառնալիքի տակ են դնում Գազ արտահանող երկրների ֆորումի անդամ երկրների տնտեսական շահերը»,- նշել Է նախագահը:
Ռայիսին փետրվարի 21-ին երկօրյա այցով Դոհա Է ժամանել Գազ արտահանող երկրների ֆորումին մասնակցելու համար, որը տեղի Է ունենում փետրվարի 20-ից մինչեւ 22-ը: Դա Իրանի նախագահի առաջին այցն Է Կատար վերջին տասը տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ