Տոնածառի լույսերի վառման արարողության ընթացքում Հանրապետության հրապարակում հրավառություն կիրականացվի
Դեկտեմբերի 8-ի երեկոյան Հանրապետության հրապարակում՝ տոնածառի լույսերի վառման արարողության ընթացքում կիրականացվի հրավառություն։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳ նախարարությունից հայտնել են, որ հրավառությունը իրականացնող ընկերությունն ունի ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից տրված հրագործական արտադրատեսակների ներմուծման և կիրառման լիցենզիաներ, ինչպես նաև նույն վարչության կողմից տրվել է համապատասխան թույլտվություն այսօր՝ Հանրապետության հրապարակում հրավառություն իրականացնելու համար։
Բացի այդ՝ նշված միջոցառման ընթացքում ՆԳՆ ոստիկանության ծառայողները կպահպանեն հասարակական կարգն ու անվտանգությունը, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկները կիրականացնեն հերթապահություն՝ ապահովելով հրդեհային անվտանգությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությունը։
Կարծիքներ