Չինաստանում Պետական հակամենաշնորհային վարչություն են ստեղծել

Չինաստանում Պետական հակամենաշնորհային վարչություն են ստեղծել

Չինաստանի իշխանությունները նոյեմբերի 18-ին հայտարարել են ՉԺՀ-ի Պետական հակամենաշնորհային վարչության ստեղծման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է CCTV-ն: CCTV-ի տվյալներով՝ նոր գերատեսչության բացման արարողությունը կայացել Է Պեկինում տեղական ժամանակով մոտավորապես 09:00-ին (Երեւանի ժամանակով 05:00-ին): Գերատեսչությունը կգտնվի այն շենքում, որտեղ գործում Է ՉԺՀ-ի Շուկաների վերահսկողության պետական գլխավոր վարչությունը:

Հակամենաշնորհային կառույցի ղեկավար Է դարձել Գան Լինը, որը նախկինում զբաղեցրել Է Շուկաների վերահսկողության պետական վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Օգոստոսին ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը, ելույթ ունենալով կուսակցության բարենորոգումների համակողմանի խորացման կոմիտեի նիստում, հայտարարել Է, որ Չինաստանի ղեկավարությունը կկասեցնի շուկայի մենաշնորհացումը եւ կվարի փոքր եւ միջին գործարարության շահերի պաշտպանության քաղաքականություն:

Նրա խոսքով՝ Չինաստանի իրավասու պետական մարմինները պետք Է աջակցեն երկրում սոցիալիստական տիպի շուկայական տնտեսության բարձրարդյունավետ մեխանիզմի ձեւավորմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում