Քոչարյանից քցվածները կամ ինչպես փրկել Հայաստանը տելեգրամյան փորձագետներով
44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ տեղեկատվական պատերազմը տարատեսակ տելեգրամյան ալիքներով սկսվել ու շարունակվում է։ Օգտվելով պատերազմի հետևանքներից, էմոցիոնալ ֆոնից ու ժողովրդի հոգեբանական իրավիճակից, տարատեսակ անհայտ ծագման ու գործածության տելեգրամյան մեդիաքիլլերներ գիշեր-ցերեկ ստի ու ապատեղեկատվության, սև քարոզչության մեծամեծ դոզաներ են սրսկում հայկական տեղեկատվական դաշտ՝ հընթացս տարածվելով նաև տեղական մեդիատեռորիստների ու ազդեցության գործակալների կողմից։
Այդ անհայտ ծագման ու արտաքին ազդեցության տելեգրամ ալիքները ամեն տեսակ զառանցանք, հակահայ ու հակապետական բնույթի տեղեկատվություն, ստահոդ լուրեր են տարածում՝ վճարվելով ու ուղղորդվել թե՛ ադրբեջանական ու թուրքական հատուկ ծառայությունների և թե՛ հայաստանցի պատվիրատուների կողմից։ Այդպիսի մի պայմանավորվածության բացահայտում տեղի ունեցավ կապված Ռոբերտ Քոչարյանի և նրա կողմից ֆինանսավորվող ու հայկական դիվանագիտական ու պետական դիրքերը խարխլող տելեգրամ ալիքի՝ «Старше Эдды» հետ։ Ալիքը վերջերս հրապարակել էր մեղադրական գրառում Ռոբերտ Քոչարյանի ու նրա մեդիագեներալների դեմ, որ նրանք իրենց պարտավորությունները չեն կատարում, չեն վճարում պատվիրված քարոզչության համար, չեն կատարում իրենց ֆինանսական գործարքները և «գցում» են իրենց գործընկերներին։
Ալիքի ադմինը՝ Իլյա անունով, գործակցել է ոչ միայն Քոչարյանական փիառշիկների, այլև ռուսահայ սփյուռքի հետ, նրանց մեծ-մեծ խոստումներ տալով, խոստանալով գրել «Հայաստանի փրկության» ծրագիր՝ հավաքելով դրա համար 2մլն ռուբլի։ Ավելին, հանձն է առել նաև «Հայաստանի ռազմական դոկտրինը» գրել, իսկ հետո, լավագույն ավանդույթներով, չքացել ու չի կատարել պատվերները։ Հետո էլ մեր հերոսը իր տելեգրամ ալիքով Քոչարյանի համար է պատվերներ կատարել, տարատեսակ «Իրական» լուրերով կասկածի տակ է դրել նոյեմբերի 9-ի ու հուվարի 11-ի համաձայնագրերը, Հայաստանին ու Փաշինյանին մեղադրել թուրքական գործակալ լինելու, դավաճանության ու այլ մահացու մեղքերի մեջ։
Հիմա էլ ժանրի լավագույն կանոններով, բոլորին խաբած ու «գցած» տելեգրամյան գործակալին գցել է մեծն Քոչարյանն ու իր թիմը։ Գցել ու ակամայից բացահայտվել իր հակահայ պատվերների ու տելեգրամյան քարոզչական ալիքների շրջանակը։
Կարծիքներ