Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 127 միլիոն թեստ են կատարել

Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 127 միլիոն թեստ են կատարել

 Ռուսաստանցի բժիշկները կատարել են կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 127 միլիոն թեստ, ապրիլի 23-ին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել Է կորոնավիրուսի ավելի քան 127,1 միլիոն թեստ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Անցած օրը կատարվել Է 332 հազարից ավելի հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքով բժշկական հսկողության տակ Է մնում շուրջ 511,8 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում