Վերջին երկու ամսվա ընթացքում Երևանում վնասվել է մոտ 110 աղբաման․ Հակոբ Կարապետյան
Վերջին երկու ամսվա ընթացքում Երեւանում վնասվել է (հիմնականում՝ այրվել է) մոտ 110 աղբաման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«2020-ին ամբողջ տարվա ընթացքում՝ շուրջ 400։ Այրման բոլոր դեպքերում քաղաքապետարանը դիմում է ոստիկանությանը։ Մեկ աղբաման գնելու համար քաղաքը ծախսում է շուրջ ֏ 90 000 դրամ»,- նշել է նա։
Կարծիքներ