Հասկացանք, ուզում եք ամեն գնով մարդկանց վատ տրամադրել մեր դեմ, բայց չհասկացա՞ք, որ «պարգևավճարների» սկավառակը փչացել է. Թունյան

Հասկացանք, ուզում եք ամեն գնով մարդկանց վատ տրամադրել մեր դեմ, բայց չհասկացա՞ք, որ «պարգևավճարների» սկավառակը փչացել է. Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընթացիկ տարում պատգամավորների «ստացած» պարգևավճարների մասին․
 

2023թ. հունվարի 1-ից մինչև օգոստոսի 10-ը՝ յոթուկես ամսվա ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները ստացել են զրո դրամ պարգևավճար:
 

Որքա՞ն կարելի է մատի փաթաթան սարքել և շահարկել այս թեման: Հասկացանք, ուզում եք ամեն գնով մարդկանց վատ տրամադրել մեր դեմ, բայց չհասկացա՞ք, որ «պարգևավճարների» սկավառակը փչացել է: Փոխեք»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում