Անդրանիկ Թևանյանը վայր է դնում պատգամավորի մանդատը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի՛ ընկերներ,
Վայր եմ դնում ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատն ու մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Մայր Հայաստան» դաշինքը։
Մանդատից հրաժարվելը ոչ թե օրենսդրության պահանջ է, այլ քաղաքական որոշման արդյունք։ Ես ինձ պատգամավորական մանդատով չեմ ուզում ապահովագրել, ինքս ինձ հետդարձի ճանապարհ չեմ թողնում, քանզի ընտրողից ակնկալում եմ, որ ինքն էլ ի՛ր վճռականությունը կցուցաբերի»։
Կարծիքներ