Ամերիկուհին դատի է տվել գինեկոլոգին՝ այն բանից հետո երբ պարզել է, որ վերջինս իր հայրն է

Ամերիկուհին դատի է տվել գինեկոլոգին՝ այն բանից հետո երբ պարզել է, որ վերջինս իր հայրն է

Ամերիկացի Մորգան Հելքվիստը պարզել է, որ գինեկոլոգը, ում մոտ նա գնացել էր ինը տարի, իր կենսաբանական հայրն է: Այս մասին գրում է Газета.ру-ն՝ հղում անելով Washington Post-ին:

Պատմությունը սկսվել է այն ժամանակ, երբ Մորգանի մայրը՝ Ան Էն Լիվին, գնացել է բժիշկ Մորիս Ուորթմանի մոտ՝ նրա համար արհեստական ​​բեղմնավորում կազմակերպելու խնդրանքով՝ ամուսնու կաթվածահար լինելու պատճառով:

Բժիշկ Ուորթմանը ասել է, որ սերմի դոնորը բժշկական համալսարանի ուսանող է: Ըստ հրապարակման, դրանից հետո Լիվիի ընտանիքը վստահել է բժշկին և պարբերաբար դիմել նրան բժշկական օգնության համար:
Դուստրը նույնպես շարունակել է դիմել ընտանիքի համար վստահելի բժշկին։

Միևնույն ժամանակ, այս ամբողջ ընթացքում Հելքվիստը փորձում էր պարզել իր կենսաբանական հոր ինքնությունը: 

Կինը կասկածել է և համեմատել իր ԴՆԹ տվյալները բժիշկ Ուորթմանի դստեր գենետիկական տվյալների հետ: Թեստը ցույց է տվել, որ 99.99% հավանականությամբ նրանք ընդհանուր ծնող ունեն:

Նա այժմ դատի է տալիս գինեկոլոգին բժշկական էթիկայի, ֆիզիկական վնասի, խարդախության, հանցավոր անփութության և հուզական անհանգստության համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում