Ֆրանք Փալլոնի՝ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող բանաձևը հավանության արժանացավ. Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱՄՆ կոնգրեսական Ֆրանք Փալլոնի նախաձեռնած բանաձևը հավանության արժանացավ: Այն պահանջում է թափանցիկության ապահովում Պենտագոնի օտարերկրյա օգնության և հատկացումների ծրագրերի համար:
Բանաձևում Ադրբեջան բառը չկա, բայց այն ամբողջությամբ վերաբերելու է նաև ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններին: Հիշեցնեմ, վերջին 2 տարիներին Ադրբեջանը ԱՄՆ-ից $100մլն ռազմական օգնություն էր ստացել: Առջևում Սենատն է: Ապրեն Վաշինգտոնի մեր կազմակերպությունները»:
Կարծիքներ