Մհեր Գրիգորյանը ԵԱՏՀ խորհրդի նիստում անթույլատրելի է համարել «Ֆուդ Սիթի» շուկայում տեղի ունեցած դեպքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տրանզիտի միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագիծը, ԵԱՏՄ էլեկտաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը, մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների մշակման ընթացքը և այլ հարցեր:
Հանդիպման ավարտին Հայաստանի փոխվարչապետը ԵԱՏՀ խորհրդի անդամներին և կոլեգիայի նախագահին պաշտոնապես տեղեկացրել է հայկական ապրանքների վաճառքի արգելման հետ կապված վերջերս մոսկովյան «Ֆուդ Սիթի» շուկայում տեղի ունեցած դեպքի մասին: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ նման դեպքերն անթույլատրելի են և կոչ է արել գործընկերներին մանրամասնորեն վերլուծել իրավիճակը:
Կարծիքներ