Եմենի մոտ հարձակման հետևանքով բեռնատար նավ է վնասվել
Բեռնատար նավը հարձակման է ենթարկվել Եմենի Ադենից հարավ-արևելք: Նավի անձնակազմը, հավանաբար, չի տուժել:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով ծովային անվտանգության հարցերով զբաղվող բրիտանական «Ambrey» ընկերությանը։
Հարձակման հետևանքով վնասվել է բեռնարկղերից մեկը, ինչպես նաև անձնակազմի համար նախատեսված հատվածը:
Պայթյունի հետևանքով նավում հրդեհ է բռնկվել։ Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։
Ավելի վաղ Թագավորական նավատորմի ծովային առևտրի համակարգման կենտրոնը հայտնել էր Եմենի ափերի մոտ՝ Ադենից 91 ծովային մղոն հարավ-արևելք գտնվող նավի վրա նոր հարձակման մասին։
Կարծիքներ