Գերմանիայում պայթյուն Է որոտացել զինամթերքի պահեստարանի մերձակայքում
Նոյեմբերի 10-ին պայթյուն Է տեղի ունեցել զինամթերքի պահեստարանի շրջանում, որը գտնվում Է Գերմանիայի Ստորին Սաքսոնիայի երկրամասի Rheinmetall պաշտպանական կոնցեռնի տարածքում. տարածքը շրջափակված Է:
Այդ մասին ասվում Է տեղի ոստիկանության հայտարարության մեջ: «Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան, մոտավորապես ժամը 2-ին, պայթյուն Է տեղի ունեցել Ունտեռլյուսում (կոմունա) գտնվող Rheinmetall-ի տարածքում տեղակայված զինամթերքի պահեստարանի շրջանում»,-ասվում Է գերմանական Ցելլե քաղաքի իրավապահների հայտարարության մեջ: Նշվում Է, որ, ըստ առկա տվյալների, վնաս Է հասցվել շենքին, տուժածներ չկան: Տարածքը, որտեղ տեղի Է ունեցել պայթյունը, օղակված Է, դեպքի վայր են ժամանել հրշեջները: Կատարվում Է միջադեպի հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ