ԱՄՆ Օրեգոնի ափին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ Օրեգոնի ափին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

 Երեքշաբթի օրը Օրեգոն նահանգի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նյուպորտ քաղաքից 430 կմ դեպի արեւմուտք, որտեղ ապրում է 10,3 հազար մարդ։ 

Ցունամիի վտանգի մասին դեռևս չի հաղորդվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում