Մերկելը հայտարարել է աշխարհում Ռուսաստանի և Չինաստանի պատճառով ուժերի հավասարակշռության փոփոխության մասին
ՆԱՏՕ-ի երկրները բախվում են աշխարհում ուժերի վերաբաշխման՝ Չինաստանի հզորացման և Ռուսաստանի «մասամբ ագրեսիվ» պահվածքի պատճառով: Այս մասին մայիսի 5-ին «Հանուն տրանսատլանտյան գործընկերության ուղղորդված ապագայի» համագումարում իր ելույթի ժամանակ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է «Իզվեստիան»:
Միևնույն ժամանակ, Մերկելը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մնում է Եվրոպայի ամենակարևոր գործընկերը և Գերմանիայի «անխուսափելի» դաշնակիցը: Նրա կարծիքով, եվրոպական պետությունները աշխարհի որևէ այլ տարածաշրջանի հետ չունեն «այսքան ընդհանուր արժեքներ և շահեր»:
«Միայն Միացյալ Նահանգների հետ միասին մենք կարող ենք արդյունավետորեն մասնակցել գլոբալիզացիային, մենք շատ ավելի ուժեղ ենք, երբ ունենք ընդհանուր դիրքորոշումներ»,-ասել է Մերկելը:
Կարծիքներ