Գազայի հատվածում նոր հարվածներից հետո տասնյակ մարդիկ են տուժել

Գազայի հատվածում նոր հարվածներից հետո տասնյակ մարդիկ են տուժել

Գազայի հատվածի քաղաքների վրա իսրայելի զինված ուժերի առավոտյան հարվածների հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել կամ վիրավորվել: Այս մասին հայտնել է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը:

Ըստ նրա՝ Ռաֆա քաղաքի ռմբակոծության հետեւանքով հինգ մարդ է զոհվել: Գազայի կենտրոնական մասում գտնվող «Ալ-Սահաբա» բժշկական համալիրի մերձակայքում բնակելի տարածքների վրա հարձակման հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել: Ինչպես նշում է գործակալությունը, փրկարարական գործողությունները եւ փլատակներից մարմինների հեռացումն այժմ անհնար է։

Իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ վատացել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայել են ներթափանցել Համասի զինյալները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում