Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 479 նոր դեպք, մահացել է 24 մարդ
Հայաստանում ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 479 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197113 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 876820 վերջին մեկ օրում` 3581 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 15687 պացիենտ. մեկ օրում նվազել է 425-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 176889 անձ` վերջին մեկ օրում 880 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 3614 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 923 է:
Կարծիքներ