«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանից բռնագաղթած հայերի հարցի լուծումը մտել է նոր փուլ
«Ղարաբաղյան շարժման մեկնարկին՝ երեք տարվա ընթացքում Ադրբեջանից բռնագաղթեց 450000 հայ: Նրանց հիմնահարցերին համալիր լուծում տալու առաջին գործընթացը սկսվեց 2004 թ.՝ կառավարության ընդունած 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրով: Որոշմամբ բռնագաղթված 1065 ընտանիք ստացան բնակարան գնելու վկայագրեր: Նրանցից 718-ը կարողացան ծրագրի միջոցներով դրանք ձեռք բերել:
Կառավարությունը մշակել եւ իրականացնում է բռնագաղթվածների ինտեգրման քաղաքականության հայեցակարգ, որով ոչ միայն սահմանվում է բնակարանային ապահովման խնդիրը, այլեւ սոցիալ-տնտեսական միջավայրին ինտեգրման հարցերը: Չնայած գործադիրի կողմից իրականացվող լայնածավալ միջոցառումներին՝ բռնագաղթածների խնդիրը շարունակում է մնալ իրենց իրավունքների նկատմամբ գործադրված բռնության մասին բարձրաձայնելը եւ Ադրբեջանի իրականացրած ոճրագործությունների միջազգային ճանաչումը: Վերջիններս միջազգային հանրությունից ակնկալում են համապատասխան գնահատականներ եւ պատմական արդարության վերականգնում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:
Կարծիքներ