Մորատան կարող է վերադառնալ Իտալիա
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է վերադառնալ Իտալիա։ Ֆուտբոլիստը հայտնվել է «Ռոմայի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով Calciomercato-ին։
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը գործարքի համար երկու տարբերակ է առաջարկում. Առաջինը վարձակալությունը՝ 30 միլիոն եվրոյով լրիվ տրանսֆերը գնելու հնարավորությամբ, իսկ երկրորդը՝ պաշտպան Ռոջեր Իբանեսի հետ փոխանակում։ Իբանյեսին ցանկանում է թիմ հրավիրել մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեոգ Սիմեոնեն։
Մորատան դեմ չէ վերադառնալ Իտալիա և կրկին հարձակման գծում խաղալ Պաուլո Դիբլայի հետ, որի հետ նախկինում հանդես է եկել «Յուվենտուսում»։
Կարծիքներ