Բրիտանական նավերն Էստոնիա են փոխադրել ռազմական տեխնիկա եւ հանդերձանք
Բրիտանական Northumberland եւ Richmond ֆրեգատները ռազմական տեխնիկա եւ հանդերձանք են փոխադրել Էստոնիա, որտեղ բանակված Է ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակը՝ Միացյալ Թագավորության հրամանատարությամբ:
Ինչպես ասված Է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության՝ մարտի 27-ին տարածված հաղորդագրության մեջ, թագավորական ռազմածովային ուժերի նավերը եւ Boeing P-8 Poseidon հակասուզանավային ինքնաթիռը նույնպես մասնակցել են Բալթիկ ծովում Դանիայի, Լատվիայի, Լիտայի, Շվեդիայի եւ Էստոնիայի ուժերի հետ համատեղ զինավարժանքներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Բալթիկ ծովում նման գործունեությունը սովորական Է մեզ համար եւ Միացյալ ռազմարշավային ուժերի գծով մեր գործընկերների համար մեր աշխարհագրակական շահերի հիմնական շրջաններից մեկում»,- հայտարարել Է բրիտանացի գներալ-մայոր Ջիմ Մորրիսը, որի խոսքը բերված Է փաստաթղթում:
Նրա կարծիքով՝ «այժմ ինչպես եռրբեք կարեւոր Է երաշխավորել նավարկության ազատությունը Բալթիկ ծովում»: Փետրվարին բրիտանական կողմն արդեն լրացուցիչ տանկեր եւ զրահամեքենաներ Է ուղարկել Էստոնիա, ինչպես նաեւ կրկնապատկել Է Էստոնիայում իր զորակազմի թվաքանակը՝ այն հասցնելով մինչեւ 1 800 զինծառայողների: Հաղորդվում Է, որ տեխնիկայի նոր խմբաքանակն Էստոնիա Է ուղարկվել ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակի հանդերձման շրջանակներում:
2014 թականին ստեղծված Միացյալ ռազմարշավային ուժերը՝ Միացյալ Թագավորության հրամանատարությամբ իրենցից ներկայացնում են այլ կառուցվածք եւ մշտական զորքեր չեն: Դրանց մասնակցող երկրները (Մեծ Բրիտանիան, Դանիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան եւ Էստոնիան) պարբերաբար անցկացնում են համատեղ զինավարժանքներ: Մարտին Լոնդոնում կայացած հանդիպման ընթացքում հիշյալ երկրների ղեկավարները խոստացել են ուժեղացնել համագործակցությունը Եվրոպայի անվտանգության ոլորտում իրադրության կտրուկ փոփոխման պատճառով, ավելի շատ զորավարժություններ անցկացնել ցամաքում եւ ծովում, այդ թվում բարձր լայնություններում, Հյուսիսային Ատլանտիկայում եւ Մերձբալթիկայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ