Ղարաբաղում ՌԴ խաղաղապահները հրադադարի ռեժիմի երեք խախտում են արձանագրել. ՌԴ ՊՆ

Ղարաբաղում ՌԴ խաղաղապահները հրադադարի ռեժիմի երեք խախտում են արձանագրել. ՌԴ ՊՆ

Ղարաբաղում ռուս խաղաղապահները իրենց վստահված գոտում հրադադարի ռեժիմի 3 խախտում են արձանագրել։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։

Ըստ այդմ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում ադրբեջանական կողմի հետ։

Տեղեկագիրը հայտնում է, որ խաղաղապահները երեք երթուղիով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։ Իրավիճակի մոնիթորինգը 30 դիտակետում շարունակվում է։

Իրականացվել է ադրբեջանական չորս ավտոշարասյան ուղեկցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում