ԱՄՆ-ը 100 մլն դոլարի օգնություն կտրամադրի Հնդկաստանին COVID-19-ի դեմ պայքարի համար
Ամերիկյան իշխանություններն առաջիկա օրերին Հնդկաստանին ավելի քան 100 մլն դոլարի չափով օգնություն կհատկացնեն՝ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Սպիտան տան կայքում։
Ամերիկյան առաջին ինքնաթիռները Հնդկաստան կժամանեն այսօր՝ ապրիլի 29-ին, դա կշարունակվի մինչև հաջորդ շաբաթ։
Որպես օգնություն՝ ԱՄՆ-ը կտրամադրի թոքերի օդափոխության սարքեր, թթվածնի 1․1 հազար բալոն, 15 մլն N95 տեսակի պաշտպանիչ դիմակ, էքսպրես թեստերի անցկացման 1 մլն սարքավորումներ և այլն։
Բացի այդ, Հնդկաստան կուղարկվի AstraZeneca-ի 20 մլն դեղաչափ պատվաստանյութ։ Նշենք, որ երեկ Նյու Դելիի օդանավակայանում վայրէջք էր կատարել մարդասիրական բեռի խմբաքանակով ՌԴ ԱԻՆ 2 օդանավ։
Ըստ Worldometers-ի վերջին տվյալների՝ Հնդկաստանում մինչ օրս հայտնաբերվել է կորոնավիրուսի 18.3 մլն դեպք, մահացել է մոտ 205 հազար մարդ։
Կարծիքներ