Բարի գալուստ ԶԵՊՊԱ համայնք․ ՍԵՖ-ը գործարկում է նոր հարթակը
ՍԵՖ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ-ն սկսում է Զեպպա (ZEPPA) բջջային հավելվածի և ֆինանսական հարթակի լայնատարած գործարկումը։
Զեպպան բազմաֆունկցիոնալ թվային հարթակ է, որն իր օգտատերերին առաջարկում է ֆինանսական և թվային առևտրի մի շարք ծառայություններ, արագ վարկեր ստանալու և գործընկեր առևտրի ու սպասարկման կետերի անընդհատ ընդարձակվող ցուցակից գնումներ կատարելու հնարավորություն։
Զեպպան մեկ հավելվածի մեջ իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ գնումներ կատարելու հարթակի գործընկերներից։ Իսկ գործընկերների համար այն հնարավորություն է գովազդել և վաճառել ապրանքներն ու ծառայությունները։
Զեպպան արդեն իսկ ավելի քան 2000 խանութների և բազմատեսակ ծառայություններ մատուցող գործընկերների և ավելի քան 5000 օգտատիրոջ համայնք է, ում թիվն օրեցօր ավելանում է։
Զեպպան (ZEPPA) ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ ՍՊԸ-ի ապրանքանիշ է։ Զեպպայի ներդրման գործում ՍԵՖ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպությանը աջակցում է Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի Զարգացման Ծրագիրը (EFSE DF) ։
EFSE-ի զարգացման ծրագրի մասին
Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի զարգացման ծրագիրը (EFSE DF) ստեղծվել է 2006 թ., Հիմնադրամի զարգացման ֆինանսավորման մանդատին աջակցելու համար: Այն տրամադրում է արդյունավետ, նպատակային և նորարարական տեխնիկական աջակցություն EFSE- ի նպատակային երկրներում՝ մեծացնելով հիմնադրամի մասշտաբներն ու ազդեցության շրջանակները: EFSE ձեռներեցության ակադեմիան EFSE DF- ի ճյուղերից է, որը կենտրոնանում է ձեռնարկատերերին տրամադրվող միջոցների, դասընթացների, ֆինանսական աջակցության հնարավորությունների վրա, որոնք անհրաժեշտ են լավ գաղափարները իրագործելու համար։
Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ՝ www.efse.lu.
ՍԵՖ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպությունը հիմնադրվել է 1998 թ-ին Վորլդ Վիժն միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության կողմից: 2003 թ-ին ՍԵՖ Ինտերնեյշնլը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից հավատարմագրվել է որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն:
ՍԵՖ-ի միակ սեփականատերը ՎիժնՖանդ Ինտերնեյշնլն է` Վորլդ Վիժն Միջազգային Բարեգործական Ընկերության միկրոֆինանսական մասնագիտացված կառույցը: ՍԵՖ Ինտերնեյշնլն իր գործունեությունն է ծավալում Հայաստանի բոլոր մարզերում 21 մասնաճյուղի միջոցով:
Կարծիքներ