ՍԴ նախագահի ու փոխնախագահի հարցը ՝ հաջորդ ժամկետում. Հրապարակ
Երեկ ՍԴ-ում շարունակվել է ուրբաթ օրվա անավարտ աշխատակարգային նիստը, որի ժամանակ պետք է ՍԴ փոխնախագահ ընտրեին, սակայն թեկնածություն չի առաջադրվել, ոչ ոք չի ինքնառաջադրվել։
ՍԴ-ում որոշել են, սահմանային իրավիճակով պայմանավորված, առաջիկա օրերին նիստ հրավիրել եւ քննարկել մի քանի համաձայնագրեր, որոնք պետության համար կարեւոր նշանակություն ունեն։ Խոսքը վարկային պայմանագրերի մասին է։ Իսկ ՍԴ նախագահի եւ փոխնախագահի հաջորդ ընտրությունը տեղի կունենա սահմանված 5-օրյա ժամկետում:
Կարծիքներ