ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ:
«Պատերազմի ընթացքում տուժած բնակավայրերի և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով, այսօր շինանյութերով բեռնված մեքենաների շարասյունը հասել է Ստեփանակերտ:
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին ընդունել են օգնության առաջին խմբաքանակը, որպեսզի շինարարները տեղափոխեն շինհրապարակներ և առաջիկայում սկսեն վերականգնման աշխատանքները:
ՌԴ-ից ստացված օգնությունը (շինանյութ, ապակի, թիթեղ, փայտանյութ) պահեստավորվել է Արցախի քաղաքաշինության նախարարության պահեստում:
Կարեն Սարգսյանը ՌԴ գործընկերներին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած աջակցության համար, կարևորել յուրաքանչյուրի օգնությունը՝ հետպատերազմական շրջանում»:
Կարծիքներ