Պուտինն ու Էրդողանը հնարավոր է այսօր քննարկեն նաև ղարաբաղյան հակամարտությունը․Պեսկով
Այսօր Սոչիում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։ Կրեմլի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը կքննարկեն Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունները, երկկողմ տնտեսական համագործակցությունն, այդ թվում՝ էներգետիկ նախագծերը, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։
Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահի հանդիպման օրակարգում է նաև ղարաբաղյան հակամարտությունը։
«Չի կարելի բացառել, որ նախագահները մտքեր կփոխանակեն [ղարաբաղյան հակամարտության] սրման կապակցությամբ», - ասել է Պեսկովը և հավելել, որ ռուսական կողմը «ուշադիր հետևում է, և, բնականաբար, անհանգստացած է իրավիճակի սրման կապակցությամբ»։
Կարծիքներ