Ուկրաինայում խաղաղության հասնելու համար Զելենսկին առաջարկել է գլոբալ գագաթնաժողով կազմակերպել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է այս ձմեռ գլոբալ գագաթնաժողով կազմակերպել՝ քննարկելու Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցը։ Այս մասին կիրակի օրը հայտնել է բրիտանական ITV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Զելենսկիի տեսաուղերձը՝ աշխարհի առաջնության եզրափակչի նախօրեին։
«Աշխարհի այս առաջնությունը կրկին ապացուցեց, որ տարբեր երկրներ և ազգեր կարող են ուժեղագույններին դուրս բերել արդար պայքարում, այլ ոչ թե կրակի հետ խաղալով, պատերազմում չեմպիոններ չեն լինում, ոչ-ոքի չի կարող լինել»,-ասել է Զելենսկին՝ առաջարկելով գագաթնաժողով անցկացնել ձմռանը՝ «աշխարհի բոլոր երկրներին միավորելու գլոբալ խաղաղության հասնելու խնդրի շուրջ»։
Ավելի վաղ ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մերժել է Զելենսկու՝ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի մեկնարկային սուլիչից առաջ տեսաուղերձ ուղարկելու խնդրանքը։
Առաջնության վճռորոշ խաղը Լուսայլի Ազգային մարզադաշտում կսկսվի կիրակի՝ ՀՀ ժամանակով 19:00-ին, Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականների մասնակցությամբ։
Կարծիքներ